ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+25 °C
«1928, 1932, 1939 և 1940թթ. Հայաստանի քարտեզները. տեսե՛ք, որ սահմանները փոփոխվել են». Լևոն Գալստյան
02:10, 02.12.2020 | mamul.am
9672 | 0

Բնապահպան Լևոն Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քանի որ շատ է խոսվում սահմանների մասին, դնեմ 1928, 1932, 1939 և 1940 թվականների Հայաստանի քարտեզները, որտեղ կտեսնեք, որ սահմանները բազմաթիվ հատվածներում փոփոխվել են այդ տարիների ընթացքում։ Համոզված եմ, որ էլի կլինեն արխիվային քարտեզներ ու այլ նյութեր, որոնք տարբեր սահմաններ կներկայացնեն։
Իմ իմանալով, նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև երբևէ սահմանների դեմարկացիա և դելիմիտացիա չի արվել, որը եթե իսկապես այդպես է, ապա հիմա պետք է միջազգային իրավունքին համապատասխան արվի սահմանազատում՝ միջկառավարական խառը հանձնաժողովի միջոցով։
Իրավական փնթիությանը պետք է վերջ տալ, հերիք է արդեն մեզ բոլորիս այն ինչ արել ենք ու շարունակում ենք անել»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր