ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Պետք է օրենքով արգելել ՔՊ-ի գործունեությունը». Արմեն Աշոտյան
11:10, 01.12.2020 | mamul.am
3484 | 4

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ազգային նվաստացումից հետո անցնող օրերում ի հայտ են գալիս նորանոր հարցեր, հանգամանքներ, անհասկանալի երեւույթներ, թե ինչպես ստացվեց, որ այսպես ստացվեց։
Շատերը տեսնում են, որ պատերազմի հատունացման և պատերազմի նման ընթացքի և խայտառակ ելքի հետ կապված առկա են տեղեկություններ ու վերլուծություններ, որոնք կասկած են հարուցում ինչ-որ ստվերային գործարքների մասին։
Առկա՞ է արդյոք պետական դավաճանություն իրավական տեսակետից, թե՞ սա դավաճանության բարոյական կոնտեքստի շրջանակում դավադիր տհասություն էր՝ պետք է պարզվի ստեղծվելիք քննիչ հանձնաժողովում, անմիջապես իշխանափոխությունից հետո։
Մինչ այդ, սակայն, պետք է օրենքով արգելել դավադիր խմբակի քաղաքական կուսակցության՝ ՔՊ-ի գործունեությունը Հայաստանում, իսկ նրա գործադիր և օրենսդիր իշխանության ներհայացուցիչներին զրկել պետական գործադիր և ընտրովի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից՝ մինչև պատերազմական հանգամանքների լիարժեք ուսումնասիրումը։
Սա ազգային անվտանգության հարց է»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր