ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
«Մեր երեխեքը քիմիկներ են, հատուկջոկատային չէին, որ տարել են պատերազմ` առանց բռոնի ժիլետ ու կասկա». անհետ կորածների ծնողներ
11:25, 01.12.2020 | mamul.am
2693 | 0

«Արդեն 44 օր ա անցել, մատը մատին չեն տալիս, գոնե դիակները բերեն»,- ասում են Էջմիածնի զորամասի դիմաց բողոքի ակցիա իրականացնող անհետ կորած զինծառայողների ծնողները: Նրանք պարզաբանում են, որ հենց Էջմիածնի զորամասի դիմաց են ակցիա իրականացնում, քանի որ իրենց որդիներին այստեղից են տարել ռազմաճակատ. «Իրենք եղել են քիմիկներ. սա քիմիական չաստն ա, որը Հայաստանում միակն ա, իրենք հատուկջոկատային չեն, իրենք նույնիսկ չեն ունեցել բռոնի ժիլետ, կասկա, որովհետև իրենց հաստիքով դա չի տրամադրվում: Երեխեքին տարել են առանց բռոնի ժիլետ՝ հատուկ գործողություն կատարելու: Էդ երեխեքը զոմբի՞ են, ի՞նչ են, որ կրակեն, իրենց միջով փամփուշտն անցնի ու բան չլինի»,- ասում է զինծառայողների մայրերից մեկը:

Նրանց փոխանցմամբ՝ զորամասի 50 հոգուց 34-ն անհետ կորած են, 16-ն են փրկվել միայն, վերջինները, ծնողների խոսքով, հիմնականում եղել են հրամանատարական կազմից. «Իրենք էլ վախեցած են, ոչ մի բան չեն պատմում: Ասում են՝ մենք իրավասու չենք, որ պատմենք»,- նշում են ծնողները:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր