ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Շրջափակման մեջ օգնություն ենք ուզել, չի եկել, հրամանատար էլ չենք ունեցել». կամավորական
11:50, 01.12.2020 | mamul.am
4304 | 0

Պատերազմի կամավորներից Դավիթ Կատանյանն այսօր լրագողների հետ զրույցում հայտնեց, որ ինքը եղբոր և երեք ընկերների հետ կամավորագրվել է և Էջմիածնի զորամասի զինծառայողների հետ մեկնել են ռազմաճակատ: Նա ասաց նաև, որ իրենց տեղյակ չեն պահել, թե որ կետ են տանելու, արդյունքում ընկել են շրջափակման մեջ:

«Ախպորս չեմ տեսել, հեռու ենք եղել իրարից: Ես մի կերպ, հրաշքով եմ փրկվել: Մեզ նահանջի հրաման էլ չի եղել, որովհետև հրամանատար չենք ունեցել. կոնկրետ մեր 12 հոգին հրամանատար չի ունեցել: Իսկ կոնկրետ սարի հետևն ունեցել ենք գեներալ՝ իր անձնակազմով, որը զորքի մեջ չի մտցվել: Օգնություն էլ ենք ուզել, բայց մեզ չի եկել: Մենք դուրս ենք եկել 5 հոգով, հետո 3 հոգի քիմիկներն են դուրս եկել: Իսկ հաջորդ օրը նոր քիմիկների հրամանատարը դուրս ա եկել, ինքն էլ էր մարտի մեջ մնացել, չէր կարողանում դուրս գալ, էդ մարդը մեղք չունի: Կոնկրետ էս գործողությունն ուղարկել ա գեներալ Մակարյան Անդրանիկը, դե թող ինքը պատասխան տա: Եթե իրենք խոսք կտան, որ իմ դիակը հետ կբերեն, ես կմտնեմ կբերեմ եղբորս ու ընկերներիս»,- ասաց կամավորականը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր