ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«ՊՆ դժգույն տաբուրետկե՛ք, ո՞նց եք քնում». Գոհար Վեզիրյան
12:40, 01.12.2020 | mamul.am
4088 | 0

Լրագրող Գոհար Վեզիրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Էսօր դիտել եմ բոլոր տեսանյութերը պայքարող ծնողների։ Հենց էս պահին էլ Էջմիածնում են հավաքվել տղերքի հարազատները։ Բոլորն անհատական հետաքննությամբ պարզել են իրենց երեխաների ապաստարանների վայրերը, գերեվարվելու ժամանակագրությունն ու դետալները։ Ոմանք անգամ տղաների անշնչացած մարմինների տեղերն են մատնանշում։ Հույսները կտրած տեղական շակալներից` ոմանք գնացել են Արցախ, բայց ռուսները չեն թողել ներս ու հետ են ուղարկել։ Մի տնից երկու զավակ, հայր ու որդի… մեկը, երկուսը, տասը, քսանը, հարյուրները։ Ուլնեցու փողոցում վերընկած շտաբականներ, ՊՆ դժգույն տաբուրետկե՛ք, ո՞նց եք քնում։ ՔՊ-ական դեգեներատներ ինչո՞ւ չեք իրացնում ձեր մանդատը` գոնե հանդիպելու և ճիշտ ուղղորդելու փողոցներից տուն չգնացող ցավից խելագարված ծնողներին։ Նիկոլին բան չկա ասելու, ռազմական տրիբունալի ժամանակ առերեսման ցուցմունքները կարդալու համար պետք ա փորձեմ ապրել։ Եթե կարողանայի գեթ մեկին օգնել, փրկել զավակին... կյանքիս գնով։ Երկխոսում եմ Աստծո հետ, որ վերջնականապես չցնորվեմ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր