Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 518.44, EUR 631.10, RUB 6.95, GBP 708.34
-10 °C, -7 °C ... +1 °C Վաղը`+2 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Ինքնիշխանությունը «զգացմունքով» չեն ձեռք բերում». Սուրեն Սարգսյան
03:05, 02.12.2020

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Էյֆորիայից դեպրեսիա մեկ քայլ է...
Իշխանափոխությունից հետո շատ էինք լսում «ինքնիշխան» եզրույթը:
Էյֆորիկ հոգեվիճակում շատերին թվաց, թե ինքնիշխանությունը ցանկությունով է ձևավորվում: Եթե ուզում ես լինել ինքնիշխան, վերցնում ու լինում ես:
Չէ ամեն ինչ տենց հեշտ չի: Օրինակ՝ ռուսական կողմի համար անընդունելի կադրերով Հայաստանի իշխանության «բնակեցումը» մենք որակեցինք` որպես մեր «ինքնիշխան» որոշում: Ասում էինք՝ ում ուզում, որտեղ ուզում նշանակում ենք: Ինքնիշխան որոշումներ ենք կայացնում: Չգիտակցեցինք, որ Ռուսաստանն էլ, Իրանն էլ, Վրաստանն էլ, մյուս երկրներն էլ իրավունք ունեն ինքնիշխան որոշումներ կայացնել, որոնք մեզ համար կարող են չափազանց վտանգավոր լինել: Նույնիսկ հիմա չենք գիտակցում:
Ինքնիշխան պետություն, որպես այդպիսին, չկա: Միշտ բոլոր որոշումները կայացնելիս նույնիսկ գերտերությունները հաշվարկում են իրենց դաշնակիցների կամ գործընկերների շահերը: Նույնիսկ ԱՄՆ-ի պես գերտերությունը չի կարողանում ինքնիշխան որոշում կայացնել և ճանաչել Հայոց Ցեղասպանությունը, միևնույն է, նայում է Թուրքիայի կողմ: Կաշկանդված է Թուրքիայով, որքան էլ գիտակցի եղելության իսկությունը:
Այնպես, որ էդ «էյֆորիկ ինքնիշխանության» տարերքից պետք է դուրս գալ գիտակցումով, որ մտնելու եք հետէյֆորիկ ռեալ դեպրեսիա: Իսկ ինքնիշխանությունը «զգացմունքով» չեն ձեռքբերում, այլ հաշվարկված ռեալպոլիտիկայով»:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր