Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 522.53, EUR 634.35, RUB 7.13, GBP 712.78
+1 °C, +1 °C ... +7 °C Վաղը`+7 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Բոլոր ջանքերը կգործադրենք». ՌԴ դեսպանն ընդունեց անհետ կորածների ծնողների դիմում-նամակը
13:35, 01.12.2020

Էջմիածնի զորամասի անհետ կորած 34 զինծառայողների ծնողները դիմում-նամակը փոխանցեցին ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիզոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին՝ խնդրելով, որ ռուսական կողմը՝ Վ. Պուտինի գլխավորությամբ, քայլեր ձեռնարկի իրենց որդիներին վերադարձնելու համար:

Ծնողները դեսպանին հայտնեցին, որ տեղեկություններ ունեն, որ իրենց որդիների մի մասը, ամենայն հավանականությամբ ողջ է, կան նաև գեր ընկածներ, և ամեն րոպեն կարևոր է, պետք է շտապել, քանի որ տևական ժամանակ նրանք անտառներում են՝ առանց սնունդի, տաք հագուստի, իսկ եղանակներն արդեն ցրտում են. «Ամեն մի վայրկյանը կարևոր է, խոսքը մարդկային կյանքերի մասին է»,- ասացին ծնողները:

Կոպիրկինը հայտնեց, որ իրենք քայլեր կձեռնարկեն՝ խնդրին լուծում գտնելու համար. «Մենք բոլոր ջանքերը կգործադրենք. կիսում ենք ձեր ցավը»,- ասաց դեսպանը:

Այժմ ծնողները պատրաստվում են գնալ Պաշտպանության նախարարություն՝ շարունակելու իրենց բողոքի ակցիան:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր