ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
Կրեմլում չեն մեկնաբանել նոր միջանցքի վերաբերյալ Ալիևի հայտարարությունը
14:05, 01.12.2020 | mamul.am
6561 | 0

Կրեմլում չեն մեկնաբանել Ղարաբաղում նոր միջանցքի մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը։ Ընդհանուր առմամբ տրանսպորտային հարցերը Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների օրակարգում են, հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Ավելի վաղ Ալիևը հայտարարել էր, որ առաջարկել է միջանցք ստեղծել, որը Նախիջևանը կմիացնի Ադրբեջանի արևմտյան հատվածին: Նրա խոսքով՝ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը «դրական են վերաբերվել գաղափարին»:

«Ես կոնկրետ այդ թեման կթողնեմ առանց մեկնաբանության»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով համապատասխան հարցին:

Այսօր, մեկ այլ հայտարարությամբ էլ, Ադրբեջանի նախագահն առաջարկել էր ստեղծել նոր միջանցք, որը կմիացնի Հայաստանն ու Ղարաբաղը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր