ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Ո՞նց կարելի էր մեր հողը վերադարձնել, իսկ մեր զավակներին այդպես թողնել բախտի քմահաճույքին». Հրանտ Թոխատյան
14:15, 01.12.2020 | mamul.am
2834 | 0

Արվեստագետները նամակ հանձնեցին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն: Այս մասին հայտարարեց ակցիայի նախաձեռնողներից դերասան Հրանտ Թոխատյանը:

«Հանձնեցինք մեր նամակ-խնդրանքը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին: Ասացին, որ դեսպանը կծանոթանա նամակին և մեզ կպատասխանեն»,- ասաց Թոխատյանը:

Հարցին, թե, ըստ նրա, ինչո՞ւ են տարածքների վերադարձի օրերը հստակ՝ օր ու ժամով, սակայն գերիների վերադարձի հարցն այդպես էլ չի հստակեցվել, դերասանը պատասխանեց. «Նույն հարցը բարձրացրել ենք մենք…Ամենավրդովեցուցիչ փաստը դա է, որ հուզում է բոլորիս…Ո՞նց կարելի ա մեր հողի կտորը սրտից պոկել, վերադարձնել, իսկ մեր զավակներին այդպես թողնել բախտի քմահաճույքին»:

Թոխատյանը ցավ հայտնեց, որ չի ընդունվել՝ տարածքների հանձնման գործընթացը միառժամանակ կասեցնելու իրենց առաջարկը՝ պայմանով, որ ադրբեջանական կողմը վերադարձներ մեր գերիներին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր