ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Ամենաթանկն արդեն կորցրել ենք, էլ կորցնելու բան չունենք, թողե՛ք ներս մտնենք». անհետ կորածների ծնողները՝ ոստիկաններին
14:55, 01.12.2020 | mamul.am
3339 | 0

Ինչպես արդեն հայտնել էինք, անհետ կորած զինծառայողների հարազատներն ակցիա են իրականացնում ՊՆ-ի դիմաց: Նրանք պահանջում են հանդիպում նախարարարի հետ, սակայն դեռ արձագանք չկա:

Քիչ առաջ կանանց հաջողվեց մուտք գործել ընդունարան, սակայն տղամարդկանց արգելեցին, ոստիկանները կենդանի պատ են կազմել ընդունարանի դիմաց և թույլ չեն տալիս հավաքվածներին մտնել նախարարություն:

«Ամենաթանկը կորցրել ենք, էլ կորցնելու բան չունենք, թողեք ներս մտնենք, անպայման մտելու ենք»,- դիմելով ոստիկաններին՝ ասացին անհետ կորածների հարազատները:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր