ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
Նարեկ Սարգսյանն ընդունեց իրեն առաջադրված մեղադրանքները
15:35, 01.12.2020 | mamul.am
4384 | 0

Այսօր Նարեկ Սարգսյանի գործով դատական նիստի ժամանակ պաշտպան Կարեն Մեժլումյանը միջնորդեց, որ դատական նիստերն անցկացվեն արագացված: Նա նաև նշեց, որ Նարեկ Սարգսյանն ընդունում է իրեն առաջադրված մեղադրանքները:

Պաշտպանին լսելուց հետո դատախազը խնդրեց հետաձգել միջնորդությունը, որպեսզի լսեն նաև տուժողի կարծիքը, որն այսօրվա դատական նիստին ներկա չէր:

Դատավորը որոշեց հետաձգել միջնորդության քննարկումը: Դատական հաջորդ նիստը տեղի կունենա դեկտեմբերի 24-ին՝ ժամը 14:00-ին:

Հիշեցնենք, որ Նարեկ Սարգսյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերքի, թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության, ինչպես նաև՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնության սպառնալիքով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ անձի առևանգումը կազմակերպելու մեջ, որն իրականացվել է շահադիտական նպատակներով:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր