ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիայի ընթացքում բերման է ենթարկվել 35 քաղաքացի
19:15, 01.12.2020 | mamul.am
2225 | 0

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով այսօր՝ դեկտեմբերի 1-ին, բողոքի ակցիա իրականացնելիս բերման է ենթարկվել 35 քաղաքացի։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։

Քաղաքացիները բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով (Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը):

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով քաղաքացիները փակել էին Մաշտոցի պողոտան, որի ընթացքում էլ բերման էին ենթարկվել։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր