ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Հանձնվել են տարածքները՝ տղաների հետ միասին». Լարիսա Ալավերդյանը՝ գերիների մեծ թվի մասին
21:30, 01.12.2020 | mamul.am
5761 | 1

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն, ՀՀ նախկին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը «ԳԱԼԱ»-ի եթերում անդրադարձավ գերիների ու անհետ կորածների հարցին:

«Ինչո՞ւ մենք այդքան գերիներ ու անհետ կորածներ ունենք: Պատճառը մեկն է՝ երբ որ ստորագրվում էր այդպիսի պայմանագիր, պայման չի դրվել, որ խորքերում գտնվող ջոկատները դուրս բերվեն սկզբից»,- ասաց Լարիսա Ալավերդյանը: Նա հիշեցրել է նաև ադրբեջանական հատուկ ջոկատայինների բնորոշ գործելաոճը՝ չվերցնել գերի, այլ ոչնչացնել տեղում:

«Հանձնվել են տարածքները՝ տղաների հետ միասին, ողջ մնացած մեր տղաների հետ միասին: Ես ունեմ հիմնավոր կասկածներ, որ դա միտումնավոր է արվել: Ինչքան շատ զոհեր լինեին, ժողովուրդը կհասկանար, որ վարչապետը ճիշտ է արել՝ ստորագրելով»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր