ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Վարչապետի կերպարի մեջ կա հայատյացություն և դա համընկնում է ադրբեջանական, թուրքական քաղաքականության հետ»․ Լ․ Ալավերդյան
22:15, 01.12.2020 | mamul.am
3464 | 0

«Երբ որ վարչապետ է դարձել Նիկոլ Փաշինյանը, ես նկատել եմ մի տարօրինակ բան՝ ինքն ատելությամբ է լցված հայության նկատմամբ»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում, ասել է Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը։

Իրավապաշտպանը հիշեց, թե ինչպես է Ն․ Փաշինյանը Ղազախստան, ԱՄՆ, Իրան, Վատիկան այցելությունների ընթացքում վատաբանել հայ ժողովրդին՝ նրան անվանելով «անբան», «լրտես», սևացնելով անգամ հայ գիտնականներին։

«Ինչո՞վ է բացատրվում այդ հայատյացությունը, որը ոչ միայն ներքին պառակտում է ստեղծում, այլև փոխում է հայության իմիջն աշխարհով մեկ։ Այն, որ այդ կերպարի մեջ կա հայատյացություն և դա համընկնում է ադրբեջանական, թուրքական քաղաքականության հետ, ես պատասխանատու ձևով հայտարարում եմ»,- ասել է իրավապաշտպանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

«Վարչապետի կերպարի մեջ կա հայատյացություն և դա համընկնում է ադրբեջանական, թուրքական քաղաքականության հետ»․ Լարիսա Ալավերդյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր