ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«ՀՀ տարածքով Ադրբեջանը միջանցքներ է ծրագրում կառուցել, բայց ՀՀ գոյության մասին ակնարկ անգամ չի անում». Ն. Դիլբարյան
23:00, 01.12.2020 | mamul.am
3447 | 1

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Նարինե Դիլբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ալիևը հայտարարել է, որ Նախիջևանը Ադրբեջանի արևմտյան հատվածին կապող միջանցք ստեղծելու ծրագիր ունի, և Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահները դրական են վերաբերում սույն նպատակին։ Հայաստանի տարածքով Ադրբեջանը միջանցքներ է ծրագրում կառուցել, բայց ՀՀ գոյության, դիրքորոշման մասին ակնարկ անգամ չի անում: Իսկ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հրաժարվում է մեկնաբանել Իլհամ Ալիևի հայտարարության այն մասը, թե Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները դրական են վերաբերվում Ադրբեջանի արևմտյան շրջաններին Նախիջևանը միացնող միջանցքի գաղափարին: Թեև Կրեմլի խոսնակը շեշտում է, որ տրանսպորտային հաղորդակցությունների թեման Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների քննարկման նյութ է: Աբսուրդային իրավիճակ է, ՀՀ կառավարությունից ևս ոչ մի ձայն, միայն ոստիկանությունն է աշխատում, բերման ենթարկում վարչապետի հրաժարականը պահանջող երիտասարդներին: Իսկ արտաքին քաղաքական և պետական խնդիրներով ով պետք է զբաղվի, ոմանք հայոց ինքնիշխանության կորուստն են ողբում, բայց ով այդ կորստյան գլխավոր պատճառն է և պատասխանատուն իր ողջ անգործունակությամբ ոչ մի քայլ չի անում: Տարածաշրջանում Հայաստանի Հանրապետության մասին ով պետք է հիշեցնի Ալիևին»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր