ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
Փոմփեոն ՆԱՏՕ-ի ԱԳՆ ղեկավարներին հայտարարել է, որ Թուրքիան խարխլում է դաշինքի միասնությունը
00:40, 02.12.2020 | mamul.am
10188 | 0

ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն երեքշաբթի օրը ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտաքին գործերի նախարարների միջև տեսակոնֆերանսի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան դեմ է Հյուսիսատլանտյան դաշինքի սկզբունքներին: Այս մասին հայտնել Է Աթենքի մակեդոնական լրատվական գործակալությունը՝ հղում անելով հունական դիվանագիտական աղբյուրներին։
«ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն ՆԱՏՕ-ի համար անսովոր ելույթում ընդգծել է, որ Թուրքիան դեմ է Հյուսիսատլանտյան դաշինքի սկզբունքներին և գործունեությանը՝ դրանով իսկ խաթարելով նրա միասնությունը, հաղորդել են դիվանագիտական աղբյուրները: Փոմփեոն մատնանշել է Թուրքիայի սադրիչ գործողությունները Միջերկրական ծովի արևելյան մասում, Լիբիայում, Սիրիայում և Լեռնային Ղարաբաղում»,- ասված է հաղորդագրության մեջ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր