ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +5 °C ... +15 °C Վաղը`+20 °C
Հայաստանի ԶՈՒ կորուստները, ըստ Բաքվի, 3,8 միլիարդ դոլար են կազմում
16:55, 02.12.2020 | mamul.am
8668 | 1

Հայաստանի զինված ուժերը Լեռնային Ղարաբաղում հակամարտության ընթացքում առնվազն 3,8 մլրդ դոլարի ռազմական տեխնիկա են կորցրել: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի տնտեսական բարեփոխումների վերլուծության և հաղորդակցության կենտրոնի դեպարտամենտի ղեկավար Այազ Մուսեիբովը, հաղորդում է РИА Новости-ն։
Նրա խոսքով՝ հայկական պետության ռազմական ծախսերը 2020թ-ին հաստատվել են 716 միլիոն դոլարի մակարդակի վրա։
«Սակայն 44 օրվա ընթացքում Հայաստանին հասցվել է ռազմական կարիքների տարեկան ծախսերը 5,3 անգամ գերազանցող վնաս»,- ասել է Մուսեիբովը:
Նա հավելել է, որ հաշվի առնելով հաշվարկներն ու տնտեսական ցուցանիշները, Հայաստանի ընթացիկ ռազմական բյուջեի ռազմական ենթակառուցվածքները վերականգնելու համար կպահանջվի շուրջ 38 տարի:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր