ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Իշխանությունները տապալել են կոմունիկացիան ոչ միայն հանրության, այլ նույնիսկ սեփական թիմի հետ». Դանիել Իոաննիսյան
16:50, 02.12.2020 | mamul.am
3352 | 1

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պատերազմի ժամանակ իշխանությունները տապալել են կոմունիկացիան ոչ միայն հանրության, այլ նույնիսկ սեփական թիմի հետ:

ԱԺ պատգամավորների (այդ թվում` «Իմ քայլի») մեծ մասը չգիտեր, թե ինչ է կատարվում ռազմաճակատում և տեղեկատվություն էր ստանում ստեղից-ընդեղից... Տեղեկատվական սովի արդյունքում ոչ միայն հանրությունը, այլև պատգամավորներն էին սկսում ինֆորմացիայի այլընտրանքային աղբյուրներ գտնել: Պատգամավորներից ոմանք զանգում էին Արցախում գտնվող ծանոթներին (այդ թվում նաև ինձ), ոմանք էլ հետևում էին Միշիկի, Ադրբեջանի ու ինչ-որ Տելեգրամ-ալիքների տված տեղեկատվությանը: Արդյունքում, այժմ ոչ միայն հանրությունն այլևս չի վստահում իշխանությունների տրամադրած տեղեկատվությանը, այլև իշխանական թիմի մի մասը:

Ես չգիտեմ, թե ում միտքն էր պատերազմի ժամանակ հանրության ականջներին համատարած սուտ փաթաթելը (հարձակվող զորքին «դիվերսիոն խմբեր» անվանելը, «տակտիկական նահանջ»-ի սուտ թեզը, «գալիս, նկարվում, գնում են»-ը և այլն), բայց այդ սուտը շատ խանգարեց պատերազմի ժամանակ հանրության մարտունակությանը (այդ մասին առանձին գրել եմ): Այդ ստի պատճառով վարի գնաց թե՛ իշխանություն-հանրություն փոխվստահությունը և թե՛ իշխանության թիմի ներսի փոխվստահությունը: Այդ ստի տակից մենք, որպես հասարակություն, դեռ երկար տարիներ դուրս չենք գա:

Սուտ խոսել չի՛ կարելի: Կիսասուտ տեղեկություններով սուտ տպավորություն ստեղծել ևս չի՛ կարելի: Ոչ մի իրավիճակում չի՛ կարելի»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր