ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+25 °C
«Ակնկալում եմ, որ Փաշինյանն իր ֆեյսբուքյան մեմուարներում անդրադառնա նաև Սոթքի ճակատագրին». Նաիրա Զոհրաբյան
18:50, 02.12.2020 | mamul.am
2762 | 1

«Ի՞նչ է լինելու Սոթքի ճակատագրի հետ: Ես ակնկալում եմ, որ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան մեմուարներում, որտեղ բոլորը մեղավոր են՝ բացի իրենից, անդրադառնա նաև Սոթքի ճակատագրին»,- այսօր՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով երթի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Պատգամավորի խոսքով՝ եթե Սոթքը չաշխատի, բազմաթիվ սոցիալական խնդիրներ կառաջանան՝ ընդհուպ գործազրկություն և արտագաղթ:

Զոհրաբյանը հայտնեց, որ նոր բանակցող և ժամանակավոր կառավարություն է պետք, որը պետք է փորձի լուծել եռակողմ հայտարարության անհամապատասախանությունները:

«Նիկոլ Փաշինյանը մեր արժանապատվության անկման, Հայաստանի և Արցախի պարտության խորհրդանիշն է, և այդ խորհրդանիշը րոպե առաջ պիտի հեռանա»,- ասաց Զոհրաբյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր