ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+25 °C
«Հուսով եմ, որ գոնե հիմա մենք՝ որպես պետություն, մեր իրավունքների տերը կլինենք». Տարոն Սիմոնյան
19:35, 02.12.2020 | mamul.am
2795 | 0

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը գրել է. «Մինչև առևտրի մասին խոսելը...
Հուսով եմ՝ չենք մոռացել Ադրբեջանի կողմից վարձկանների օգտագործումը, քիմիական զենքի և բնությունն ոչնչացնող, ոչ ընտրողական բնույթի այլ արգելված զենքերի օգտագործումը, ռազմագերիների, քաղաքացիական բնակչության սպանությունները, խոշտանգումները, անդամահատումները, դիակապտությունը և պատերազմական այլ հանցագործությունները:
Հուսով եմ՝ քրեական գործեր կհարուցվեն ներպետական մակարդակով, որ կարողանանք նման հանցագործություններ կատարած անձանց աշխարհով հանգիստ շրջագայությունը կասկածի տակ դնել ...
Հուսով եմ՝ ինչ֊որ մեկը կրկին «բարեկամաբար» չի առաջարկի ոչինչ չանել՝ կարևոր բանակցություններին չխանգարելու համար...
Հուսով եմ՝ գոնե հիմա մենք՝ որպես պետություն, մեր իրավունքների տերը կլինենք և կրկին դիվանագիտական կոկետությամբ ու ամենագետի մեծամտությամբ չենք ընդվզի մեր իսկ իրավունքների դեմ ...
Հուսով եմ՝ մինչև առևտրի մասին մտածելը ընդհանրապես կմտածենք ...»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր