ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Դրոշի մոտ պիտի երգենք մեր օրհներգը, որ իշխանություններն ավելի վատ զգան իրենց». ակտիվիստներ
20:05, 02.12.2020 | mamul.am
2945 | 0

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիր ուժերն ու նրանց ուղեկցող քաղաքացիները Ազատության հրապարակից երթով շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ՝ ՀՀ Կառավարության մոտ:

Հրապարակի կենտրոնական հատվածում նրանք ծածանեցին մեծ եռագույնը և երգեցին ՀՀ օրհներգը:

«Դրոշի մոտ պիտի երգենք մեր օրհներգը, որպեսզի այսօրվա իշխանություններն իրենց նստած տեղն ավելի վատ զգան իրենց»,- ասում են ակցիայի կազմակերպիչները:

Այսօր նրանց ակցիան ավարտվեց, նրանք պայմանավորվեցին, որ վաղը՝ ժամը 18:00-ից կսկսեն փակել փողոցներ Երևանի տարբեր հատվածներում:

«Դրոշի մոտ պիտի երգենք մեր օրհներգը, որ իշխանություններն ավելի վատ զգան իրենց». ակտիվիստներ
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր