Հայկական կիրառական արվեստի եզակի նմուշների կոլեկցիոներ Համլետ Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անհաջողությունն ու ցավը մեզ միշտ հետապնդելու են, քանի դեռ շարունակելու ենք հանդուրժել`
- իրենց որդիների կորուստը սգացող մայրերի ձայնին զուգընթաց Եռաբլուրի հարակից ավտոճանապարհին «ճըռը -վըռը» անողին,
-«latinatar@» մեսրոպատառից գերադասողին,
- երկրի հնավայրերը թալանող «պաշտոնյա» գանձագողին,
-սեփական Հայրենիքը խոզանոցի վերածող «հայրենասերին»,
- տաքսու վարորդին, ով ողջ ճանապարհի ընթացքում հարցախեղդ է անում, որպեսզի հասկանա «տեղացի» ես թե դրսից եկած, որ ըստ դրա էլ իր գինը կրակի,
-Վերնիսաժում գին հարցնող հաճախորդի վրա մունաթ եկողին,
- բաժակաճառով հայրենիքը պաշտպանողին,
- հայհոյանքը որպես տղամարդկային արժեք ընդունողին,
-անչափահաս որդու ալկոհոլ կամ ծխախոտ օգտագործելը որպես տղամարդկություն որակող ծնողին,
-Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերից Արցախը «պաշտպանելու» մեկնած «մեր հող- ձեր հող», «Հայաստանցի-Արցախցի» անողին...
-Հայաստանի ճանապարհներին անհիմն ազդանշան տվողին ու շտապօգնության մեքենային ճանապարհ չտվողին,
-օտարության մեջ ապրող երեխային հայկական մուլտեր նայել արգելող հայկական ազգանվամբ ծնողին...
Երբ կաշխատենք մեզ վրա և կփորձենք շատերի աչքին փոքրիկ մանրուք թվացող թվարկածս արատածին երևույթներից ձերբազատվել և երբ Երևանի բնակիչը կսկսի մնահոգվել Ստեփանակերտի բնակչի ճակատագրով, իսկ Ստեփանակերտի բնակիչն էլ Իջևանի բնակչի ճակատագրով, այդ ժամանակ կարող ենք վստահ լինել, որ որպես ԱԶԳ մեզ ոչինչ չի հաղթի»։