ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+27 °C
17 կուսակցությունների՝ վարչապետի միասնական թեկնածուն Վազգեն Մանուկյանն է
01:00, 03.12.2020 | mamul.am
47596 | 8

Ընդդիմադիր կուսակցությունները վաղը կհայտարարեն վարչապետի` իրենց միասնական թեկնածուի անունը: Շրջանառվող լուրերի համաձայն, նա ՀՀ նախկին վարչապետ, ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանն է:

Ասում են` Մանուկյանը նոյեմբերի վերջին Մոսկվա էր մեկնել` ՌԴ իշխանությունների «դաբրոն» ստանալու համար, իսկ Մոսկվայից հետո հանդիպումներ է ունեցել ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարների հետ: Ըստ լուրերի` նա է կոմպրոմիսային թեկնածուն, որի հիմնական առաքելությունը պետք է լինի արտահերթ ընտրությունների կազմակերպումը:

Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր