ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Վարուժան Ավետիսյանը հրապարակել է իր և Փաշինյանի խոսակցությունից մի հատված
01:10, 03.12.2020 | mamul.am
10301 | 0

«Սասնա ծռեր» կուսակցության համակարգող Վարուժան Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սիրելի հայրենակիցներ,
Պատերազմից դասեր քաղելու, ինչպես նաև տեղի ունեցածի վերաբերյալ անհրաժեշտ պարզաբանումների կարիք կա:
Ներկայումս այդ համատեքստում տեղի են ունենում նաև պատերազմի ժամանակ կուլիսային անցուդարձի վերաբերյալ բացահայտումներ և ներկայացվում են տարաբնույթ մեկնաբանություններ ու պարզաբանումներ:
Մենք ևս առաջիկայում կներկայացնենք մեր տեսակետներն ու մոտեցումները:
Այս պահին ներկայացնում եմ պատերազմի 16-րդ օրը՝ հոկտեմբերի 12-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ արտախորհրդարանական ուժերի հանդիպման ժամանակ իմ և նրա խոսակցության մի հատված:
Ես դիմել եմ վարչապետին և ուղիղ հարց տվել, թե ինչու թույլ չի տրվում, որ մեր կամավորները պատրաստվեն և մեկնեն ճակատ:
Ստորև՝ կայացած խոսակցության գրեթե բառացի վերարտադրությունը:
- Ինչո՞ւ չի լուծվում մեր կամավորների մեկնելու հարցը:
- Ես Ձեզ անկեղծ կասեմ․ կա մտավախություն, որ կոնկրետ «Սասնա Ծռերին» ռազմաճակատ ուղարկելը կարող է պրոբլեմներ առաջացնել։ Որ նրանք կարող են դուրս գալ վերահսկողությունից։
- Պարո՛ն վարչապետ, այսինքն՝ ապրիորի կա մեղադրանք։
- Ոչ, ապրիորի մեղադրանք չկա, կա մտավախություն։ Այդ մտավախությունը բխում է ձեր շրջանակի, ձեր աջակիցների հայտնած տեսակետներից, ինչ որ բաներ անելու վերաբերյալ կարծիքներից։
- Փաստորեն՝ կա ապրիորի մեղադրանք։
- Ոչ, կա մտավախություն, որ պետք է փարատվի։ Անկեղծ ասած՝ անձամբ ես այդքան էլ այդպես չեմ պատկերացնում։ Բայց իմ շրջապատում կան մարդիկ, որոնք կարծում են, որ «Սասնա Ծռերն» առաջնագծում հայտնվելուց կարող են անգամ պատժիչ գործողություններ կատարել։
- Բայց փարատելու համար՝ հարկավոր է, որ լինի կոնտակտ, որպեսզի հնարավոր լինի հանդիպել և պարզաբանել։
- Այո, պետք է։ Կլինի կոնտակտ և հնարավորություն մտավախությունը փարատելու համար»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր