ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Ո՞վ է առողջապահական համակարգը տապալած Արսեն Թորոսյանի հովանավորը. «Ժողովուրդ»
08:30, 03.12.2020 | mamul.am
7061 | 1

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պատերազմից հետո, երբ պահանջ էր ներկայացվում հայրենի կառավարության և ՀՀ վարչապետի հրաժարականի, Նիկոլ Փաշինյանը գնաց կտրուկ փոփոխությունների: Վարչապետը նախարարների պաշտոնների նշանակեց այնպիսի մարդկանց, որոնք քիչ, թե շատ ընկալելի կլինեն հանրության համար:

Այդ պաշտոնանկությունների շքերթի ցուցակում տեղ ուներ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, որը, ինչպես հայտնի է, տապալել է առողջապահական համակարգի զարգացումը ընդհանրապես, իսկ կորոնավիրուսի դեմ պայքարը՝ մասնավորապես։ ՀՀ-ն իր 3 միլիոնանոց բնակիչների պայմաններում վարակակիրների թվով գերազանցել է մոտ 1մլրդ 500 միլիոն բնակչություն ունեցող Չինաստանին, բայց, չնայած այս իրողություններին, ՀՀ առողջապահության նախարար Թորոսյանին որոշվել է ամեն գնով պահել իր պաշտոնում:

«Ժողովուրդ» օրաթերթի՝ կառավարության մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ Թորոսյանին ներսում հովանավորում է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, որը վարչապետին համոզել է, թե պետք չէ Թորոսյանին պաշտոնանկ անել, որովհետև թիմային առումով սխալ կլինի. վերջինը պայքարել է նախկին կոռումպացվածների դեմ, ու նրան այս պահին թիմից հեռացնելը սխալ է լինելու»։

Մանրամասները` թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր