ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
«Անվճար հեռավար բուժօգնություն տրամադրելու պատճառով ազատվել եմ աշխատանքից». Լամարա Մանուկյան
10:00, 03.12.2020 | mamul.am
11392 | 0

Բժիշկ-թերապևտ, Ներքին հիվանդությունների բժշկության հայկական ասոցիացիայի նախագահ Լամարա Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի՛ ընկերներ, բարեկամնե՛ր, գործընկերնե՛ր, հարազատնե՛ր, ի՛մ բուժառուներ, սրտանց շնորհակալ եմ բոլոր շնորհավորանքների, բարի մաղթանքների և ջերմ խոսքերի համար։ Զգացված եմ ամեն մի բառի համար, գիտեմ, որ արժանանում եմ ձեր սրտանց վերաբերմունքին, որը փոխադարձ է։ Իմ համար շատ կարևոր է և թանկ ձեր բոլորի անհատական և հանրային առողջությունը։ Միշտ պատրաստ եմ որպես բժիշկ և մարդ լինել իմ հայրենակիցների կողքին։ Շնորհակալ եմ ձեր վստահության համար։
Ուզում եմ ներկայացնել իմ «ամենակարևոր և ամենաարժանի նվերը», ստացած իմ տարեդարձի նախօրեին՝ աշխատանքից ազատման հրամանը։ Պատճառը՝ անվճար հեռավար բուժօգնության տրամադրումը Հայաստանի և Արցախի իմ հայրենակիցներին, որի համար հիվանդանոցին վճարում չեմ արել։ Երկու ամիս շարունակ՝ պատերազմի օրերին և հետո էլ, կորոնավիրուսի թվերի աճի հետ մեկտեղ, ես իմ ներդրումն եմ ունեցել ազգիս առողջության և բարօրության համար։ Որոշ ղեկավարների և պաշտոնյաների հոգուն և գիտակցությանը հասանելի չի մարդկանց օգնելու ցանկությունը և կարողությունը, բարեգործությունը և մարդասիրությունը, այլ միայն անձնական շահն ու հօգուտը կարող են լինել նրանց կյանքի կարգախոսը։ Այս երկրին ոչ մի ոլորտում մասնագետներ և պրոֆեսիոնալներ պետք չեն, միայն դիլետանտներ և դավաճաններ են պետք։ Ես էլ միացա այն նվիրյալ «անպիտան պրոֆեսիոնալների» շարքին, որոնց ակտիվ, անձնվեր և անտրտունջ գործունեության ժամանակ ազատեցին աշխատանքից։ Ա՛յ ստահակ ղեկավարներ և իշխանավորներ, ո՞նց եք ապրելու ժողովրդի անեծքի տակ։ Կարծում եմ հանրությունը կարձագանքի նման շարունակվող արատավոր երևույթները կանխելու համար»։

«Անվճար հեռավար բուժօգնություն տրամադրելու պատճառով ազատվել եմ աշխատանքից». Լամարա Մանուկյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր