ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+26 °C
«Էլի մարդիկ են առևանգվել Քաշաթաղի ճանապարհին». Հայկ Մարտիրոսյան
13:25, 03.12.2020 | mamul.am
13585 | 0

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Առաջ շփման գծում անընդհատ դիպուկահարներով հայ զինվորներին էին սպանում: Դրանով փորձում էին բարոյալքել և երկիրը դատարկել:
Հիմա` երբ այլևս սահման չկա, բայց կա դեռևս իրենց վերահսկողությունից դուրս մնացած արցախյան մի փոքր հատված և Սյունիքի խնդիր, որից բխում է նաև «Էրիվան»-ինը, այսպես սկսելու են հաճախ, շատ հաճախ հայ ճամփորդներ առևանգել Արցախում:
Շատ արդյունավետ մեթոդ է` դատարկելու համար այդ մնացյալ հատվածն ու սահմանակից տարածքները:
Ճիշտ այն` ինչ մենք տարիներ շարունակ անընդհատ կանխատեսում էինք, որ տեղի կունենա` տարածքները հանձնելու պարագայում:
Եվ քանի որ մենք արդեն պատրաստվում ենք իրենց հետ կոմերցիոն առևտուր անել` իրենք էլ մեզ հետ իրենց իմացած միակ կոմերցիայով են առնչվելու: Առևանգելու են մեր մարդկանց` դիմացն անվճար հող ստանալու համար»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր