ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
ԵԱՀԿ նախագահը կոչ է արել Ղարաբաղի շուրջ բանակցությունները շարունակել Մինսկի խմբի շրջանակներում
15:35, 03.12.2020 | mamul.am
4026 | 0

Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունները պետք է շարունակվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ իրավիճակի լիարժեք կարգավորման համար։ Այս մասին հայտարարել Է ԵԱՀԿ գործող նախագահ Էդի Ռաման՝ բացելով ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 27-րդ նիստը։

«Ուրախ եմ, որ ռազմական գործողությունները դադարել են։ Եկել է համապատասխան պարտավորությունները կատարելու ժամանակը։ Իմ լիակատար աջակցությունն եմ հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո գտնվող բանակցային գործընթացի վերսկսման նախաձեռնություններին։ Էական բանակցությունները պետք է շարունակվեն»,- ասել է ԵԱՀԿ նախագահը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր