ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
Հայտարարվեց ընդդիմադիր կուսակցությունների վարչապետի թեկնածուի անունը
16:10, 03.12.2020 | mamul.am
5899 | 4

Քիչ առաջ հայտարարվեց ընդդիմադիր 17 կուսակցությունների վարչապետի թեկնածուի անունը: «17 կուսակցություններն այսօր ձևավորեցին Հայրենիքի փրկության խորհուրդ ու որոշում կայացվեց առաջադրել Վազգեն Մանուկյանի թեկնածությունը` որպես վարչապետի միասնական թեկնածու»,- ասաց «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը: Վերջինը նշեց, որ դեկտեմբերի 5-ի հանրահավաքի ժամանակ Մանուկյանը կներկայացնի առաջիկա անելիքների ծրագիրը:

Ինչո՞ւ հենց Վազգեն Մանուկյանը, հարցին ի պատասխան ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ասաց՝ «նա իր անցած ճանապարհով, հմտություններով և կենսագրությամբ այն մարդն է, որը երկրին կբերի կայունություն, կկարողանա կազմակերպել արդար և թափանցիկ արտահերթ ընտրություններ, և երկրի առջև ծառացած այս պահի մարտահրավերները կարող է հաղթահարել իր գլխավորությամբ ժամանակավոր կառավարության հետ»։ «Արտահերթ ընտրություններին Վազգեն Մանուկյանը չի առաջադրվի»,- հավելեց նա:

Հարցին՝ ի՞նչ են անելու, եթե Նիկոլ Փաշինյանը հրաժարական չտա, արձագանքեց. «Նիկոլ Փաշինյանը ստիպված է հրաժարական տալու, որովհետև այլ ճանապարհ չկա»: Իսկ եթե չհեռանա, նրա խոսքով, իշխանությունից հեռացնելու ճանապարհը հետևյալն է՝ պետք է տեղի ունենա ԱԺ նիստ, որտեղ պետք է քննարկվի նրա պաշտոնանկության հարցը:

Վազգեն Մանուկյանը ՀՀ նախկին վարչապետն է, ԱԺՄ կուսակցության նախագահը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր