ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Փաստեր կհրապարակվեն ՆՓ-ի և ԱՍ-ի դավաճանության, հայությանը պատկանող հողերի հանձնման մասին». Հրանտ Բագրատյան
20:15, 03.12.2020 | mamul.am
8034 | 1

Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի հայրենակիցներ, Ազատության կուսակցության հարգելի անդամներ, ազգականներ, ծանոթներ, ընկերներ, կոլեգաներ, համակիրներ։ Դեկտեմբերի 5-ին ժամը 15։00 Ազատության հրապարակում միասնական ընդդիմությունը և մտավորականների խորհուրդը համազգային հանրահավաք է հրավիրում։ Այստեղ Ձեզ կներկայացվի վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը։ Փաստեր կհրապարակվեն ՆՓ-ի և ԱՍ-ի դավաճանության, հայությանը պատկանող հողերի հանձման, դրանց դատելու և դատապարտելու կապակցությամբ։ Եկեք, դա շատ կարևոր է։ Կխոսենք նաև հանրապետությունն այս խորագույն ճգնաժամից հանելու, տնտեսական փլուզումը կանգնեցնելու և մեր ազգի բարոյա-հոգեբանական վիճակը բարձրացնելու մասին»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր