ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Սուրեն Սահակյանը` արտահերթ ընտրությունների մասին
03:05, 04.12.2020 | mamul.am
4568 | 0

«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Առնվազն ինձ երեկ ու այսօր դիմել են մի քանի հոգի (այդ թվում՝ լրատվամիջոց)՝ խնդրելով պարզաբանել, թե «Քաղաքացու որոշում» կուսակցությունը որոշ այլ ուժերի հետ ի՞նչ քաղաքական բևեռ ա ձևավորում։ Քանի որ «օդում կախված» լուրեր տարածողները ինչ-որ բևեռի ձևավորմանը ՔՈ կուսակցության մասնակցությունը ներկայացնում են որպես հարյուր տոկոսանոց փաստ, ստիպված եմ նաև հրապարակավ արձանագրել, որ նման բան գոյություն չունի։ Դա ապատեղեկատվություն է։
Տարբեր հարցերով ՔՈ կուսակցության դիրքորոշումներին կարող եք ծանոթանալ Կուսակցության ֆեյսբուքյան պաշտոնական էջում, ինչպես նաև դրա բացված տարբերակներին՝ Կուսակցության անդամների, հատկապես Գործադիր մարմնի անդամների հարցազրույցներից։ Կուսակցությունը գործում է իր որդեգրած սկզբունքներին հավատարիմ, ըստ որոնց, քաղաքական միավորումները պետք է լինեն գաղափարական հենքի վրա։
Ինչ վերաբերում է արտահերթ ընտրություններին, ապա մենք, կրկին մեր սկզբունքներին հավատարիմ, գտնում ենք, որ դրանք պետք է անցկացվեն, երբ քաղաքական լարվածությունը թուլացած կլինի և հնարավոր կլինի խոսել քաղաքացիների ծրագրային, այլ ոչ էմոցիոնալ, անձնային ընտրության մասին։
Մնացած ամեն ինչ մասին կա հայտարարություններում ու հարցազրույցներում»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր