ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Զախարովան հայտարարել Է, որ ՄԱԿ գնահատման առաքելությունը պատրաստվում է ժամանել Լեռնային Ղարաբաղ
23:25, 03.12.2020 | mamul.am
19870 | 0

ՄԱԿ համալիր առաքելությունը պատրաստվում է մեկնել Լեռնային Ղարաբաղ՝ տարածաշրջանում հումանիտար իրավիճակը գնահատելու համար։ Այս մասին հինգշաբթի օրը ճեպազրույցի ժամանակ հայտնել Է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է ТАСС-ը։
«Տարածաշրջանում գործում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, Լեռնային Ղարաբաղ մեկնելու է պատրաստվում Միավորված ազգերի կազմակերպության գծով համալիր գնահատման առաքելությունը»,- նշել է նա:
Զախարովայի խոսքով՝ ռուսական կողմը «սերտ կապի մեջ է» հումանիտար հարցերի լուծման գծով հայկական և ադրբեջանական համապատասխան կառույցների հետ, ինչպես նաև աշխատում է շահագրգիռ միջազգային կառույցների հետ: Մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոնը մեծացնում է փախստականներին աջակցության ակտիվությունը, որոնք վերադառնում են Լեռնային Ղարաբաղում նախկին բնակության վայրեր: «Նոյեմբերի 14-ից վերադարձածների թիվը մոտենում է 30 000-ի։ Օրական տեղափոխվում է 1-2 000 մարդ։ Սկսվել են հումանիտար բեռների առաքման միջոցառումները»,- նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
«Ռուս խաղաղապահները շարունակում են իրադրության շուրջօրյա մոնիթորինգն ու հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողությունը»,- ասել Է Զախարովան:
Բացի այդ, դիվանագետը հայտնել է, որ ռուս խաղաղապահ առաքելության վերահսկողության տակ է կորած զինծառայողների և զոհվածների մարմինների որոնումը: Նա նշել է, որ այդ թեման «շատ զգայուն է հայկական և ադրբեջանական հասարակությունների համար»: «Մեր խաղաղապահները որոնումն իրականացնում են ժամանակակից տեխնիկական միջոցների օգտագործմամբ»,-հավելել է նա:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր