Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագիրը կարող է դրական ազդեցություն ունենալ Անկարայի և Երևանի հարաբերությունների վրա։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն՝ ելույթ ունենալով ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 27-րդ նիստում։
«Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև համաձայնագիրն իրական հնարավորություն է 3 տասնամյակ անց խաղաղություն հաստատելու համար։ Այն միանշանակ դրական ազդեցություն կունենա տարածաշրջանային կայունության, ինչպես նաև ադրբեջանա-հայկական և թուրք-հայկական հարաբերությունների վրա»,- ընդգծել Է Չավուշօղլուն: