ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+27 °C
«Հայերի ու ռուսների հանդեպ ատելության համար Ադրբեջանը պետք է պատժվի»․ Յուրի Կոտենոկ
00:05, 04.12.2020 | mamul.am
7655 | 0

Այսօր հարձակում է տեղի ունենում քրիստոնեության վրա։ Իսկ հայերն աշխարհագրական դիրքի խոցելիության պատճառով առաջինն են ընդունում այդ հարվածը։ Այս մասին «Նոյև կովչեգ» թերթին տված հարցազրույցում հայտարարել է ռուս ռազմական լրագրող Յուրի Կոտենոկը։
Նրա խոսքով՝ ցավոք, Ռուսաստանում միշտ չէ, որ ճիշտ է ընկալվում իրավիճակը, մասնավորապես՝ Արցախի վրա հարձակման դեպքում: «Կամ վերցնենք թուրքական շովինիզմի աճի հետ կապված խնդիրները. այսօր ուղիղ տեքստով ադրբեջանցիներն իրենց մասին ասում են՝ «Մենք թուրք ենք»։ Եվ եթե Եվրոպան փաստացի ինքն է իրեն փակուղու մեջ դնում, ապա Ռուսաստանում այդ գործընթացը մի փոքր այլ կերպ է դիտարկվում։ Չնայած տարբեր իրավապաշտպանների աղավաղված հարձակումներին, թե Ռուսաստանը ժողովուրդների բանտ է, դա այդպես չէ։ Իրականում Ռուսաստանը միշտ հանդես է եկել որպես ժողովուրդների, այդ թվում՝ հայ ժողովրդի պաշտպան։ Ցավոք, խորհրդային ժամանակներում այդ ամենը ոտնահարված էր և մոռացված՝ ի շահ հետօսմանյան Թուրքիայի հետ բարեկամության։ Շատ հողեր պարզապես վաճառվել են և փոխանցվել մեր հայտնի գենետիկ հակառակորդին: Ահա և Ղարաբաղի հետ կապված իրավիճակում, բոլշևիկյան առաջնորդների քմահաճույքով տրվեց ինքնավարություն ստացած մի ամբողջ տարածաշրջան։ Խաղում էին քրդական շրջանների հետ, որպեսզի հայությանը կոտրեն ու բաժանեն։ Բայց այստեղ ուզում եմ ընդգծել, որ դա Ռուսաստանը չի արել: Դա անում էին բոլշևիկները, որոնց ղեկավարության մեջ ռուսական տարր գրեթե չկար։ Օրինակ, նույն Ստալինին, ով նման որոշումներ է կայացրել, չի կարելի մեղադրել մեծապետական շովինիզմի մեջ։
Հիմա մենք մասամբ քաղում ենք այդ որոշումների պտուղները։ Իսկ չէ որ արցախցիների առնվազն 5 սերունդ, որոնց նախնիների գերեզմանները գտնվում են այդ հողում, դիմել է ԽՍՀՄ ղեկավարությանը՝ խնդրելով իրենց ինքնավարությունը դուրս բերել Ադրբեջանական ԽՍՀ կազմից։ Եվ ամեն անգամ այդ պահանջներն անխղճորեն անտեսվում էին։
Հետխորհրդային պատմության մեջ կրկին փորձ արվեց հայերին բերել ադրբեջանական «ախոռ», ինչը, բնականաբար, մերժվեց։ Արդյունքում, հայերի համար հաղթական պատերազմ։ Այսօր 2-րդ փորձն է արվում։ Բայց հիմա ամեն ինչ շատ ավելի լուրջ է, քան այն ժամանակ. Ադրբեջանը, զգալի գումարներ կուտակելով, դրանք ներդրել է սպառազինության և զինամթերքի գնման մեջ՝ հրաձգային զենքից մինչև զենքի ծանր համակարգեր, այդ թվում՝ արգելված:
Իսկ ահա Հայաստանում, իմ կարծիքով, այս սպառնալիքը թերագնահատվում է. չկա ամբողջ հասարակության մոբիլիզացիա, չկա տնտեսության համակարգված աշխատանք, ինչն անպայման պետք է լինի նման սպառնալիքների դեպքում։ Այսօր ուժերն, անշուշտ, անհավասար են, բայց դրանք կան։ Բայց առայժմ գերակշռությունը մյուս կողմում է, առավել ևս, եթե հաշվի առնենք, որ Էրդողանը կազմակերպել է գրոհայինների ուղիղ Էքսպրես դեպի Ղարաբաղ՝ Սիրիայից, Լիբիայից, Իրաքից... Ուստի Հայաստանի համար այսօր չափազանց կարևոր է առաջին հերթին նորագույն զենք գնելը»,- նշել է նա։
«Ի դեպ, կա ևս մի բան․ մենք Ռուսաստանում իներցիայով շարունակում ենք խոսել ժողովուրդների բարեկամության մասին, այն մասին, որ պատերազմը վատ է, որ պետք է դադարեցնել այն։ Բայց միաժամանակ Ադրբեջանում բնակչության հսկայական գաղափարական «մշակում» է իրականացվում՝ սկսած մանկապարտեզներից մինչև հասարակական կազմակերպություններ, լրատվամիջոցներ։ Պետության ղեկավար, Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի շրջանավարտ Ալիևն ամբողջ ժողովրդին շուն է անվանում։ Իսկ մյուսներն ընդօրինակում են նրան՝ ապրելով հայերի հանդեպ կենդանական ատելությամբ։ Իսկ 2-րդ տեղում, ձեր կարծիքով, ովքե՞ր են՝ ռուսները. Եվ դա չնայած նրան, որ նրանց ամբողջ լոլիկային մաֆիան իրեն լավ է զգում Ռուսաստանում՝ դեռ Լուժկովի ժամանակներից։ Նրանք վաճառում են իրենց բանջարեղենը, մրգերը՝ այդ գումարը հատկացնելով Ղարաբաղում բնակչությանն սպանելուն։ Հայերի և ռուսների հանդեպ իր ատելության համար Ադրբեջանը պետք է պատժվի։ Ես չգիտեմ, այս կյանքում, թե մեկ այլ, այս իրավիճակում, թե այլ, բայց բումերանգն անպայման կվերադառնա»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր