ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Բորելը կարծում է, որ Ռուսաստանն ու Թուրքիան «աստանայացնում են» հակամարտությունները Ղարաբաղում, Սիրիայում և Լիբիայում
21:00, 04.12.2020 | mamul.am
5649 | 0

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը կարծում է, որ Ռուսաստանն ու Թուրքիան «աստանայացնում են» (Սիրիայում կարգավորման Աստանայի ձևաչափի համօրինակ) Լեռնային Ղարաբաղում, Սիրիայում և Լիբիայում առկա հակամարտությունները՝ ԵՄ-ը դուրս մղելով կարգավորման գործընթացից: Նա համապատասխան հայտարարություն է հրապարակել է իր բլոգում։

«Այնպիսի հակամարտություններում, ինչպիսիք են Լեռնային Ղարաբաղը, Լիբիան ու Սիրիան, մենք տեսնում ենք տարածաշրջանային հակամարտությունների «աստանայացում», ինչը հանգեցնում է Եվրոպայի դուրս մղմանը տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման գործընթացից՝ հօգուտ Ռուսաստանի և Թուրքիայի»,- հայտարարել է նա:

Բորելի խոսքով՝ ԵՄ-ը պետք է ներկա լինի այնտեղ, որտեղ միության շահերը վտանգված են։

«Ուստի մենք պետք է վերացնենք մեր կարողությունների շատ բացեր, ինչպես նաև ներկա գտնվենք և ակտիվորեն գործենք այնտեղ, որտեղ մեր շահերը վտանգված են»,- հավելել է նա:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր