ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+4 °C, +4 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Ընդամենը 1-2 օր փաստաթուղթը չստորագրվեր, Շուշին ազատագրվելու էր». Սեֆիլյան
15:20, 04.12.2020 | mamul.am
4292 | 0

«Հնարավոր էր, որ ինչ-որ ժամանակահատվածում առաջին 20, 30, 60 օրերին, ռազմաճակատում գործողություններն ի վնաս մեզ լինեին, ընդ որում կորուստներով և այլն, սակայն համապատասխան մարտավարության շնորհիվ հյուծելով հակառակորդի զորքը, կստեղծվեր մի վիճակը, որը հօգուտ մեզ կլիներ»,- այսօրվա մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Ազգային ժողովրդավարական բևեռի անդամ Ժիրայր Սեֆիլյանը:

«Ալիևի նպատակներից մեկը եղել է իր խախուտ իշխանությունն ամրացնելը: Այսինքն՝ այս պատերազմի ելքը եթե ի վնաս իրեն լիներ, նույնիսկ եթե ոչ ոքի լիներ՝ ալիևյան ռեժիմը տապալվելու էր: Մենք առնվազն այդ ոչ ոքին կարող էինք հասցնել»,- վստահեցրեց Ժ. Սեֆիլյանը:

Խոսելով Շուշիի մասին, ասաց, որ իրենք շատ մոտիկից են հետևել իրադարձություններին և տեղեկացված են, թե ինչ է իրականում տեղի ունեցել. «Երբեք Շուշիի բարձրավանդակից ներքև չենք իջել: Բոլորը գիտեն, որ Շուշին երբեք մինչև վերջ չի հանձնվել..., եղել է, որ մենք նույնիսկ վերականգնել ենք Շուշին ամբողջությամբ այդ հայտնի 5-6 օրերի ընթացքում, մինչև ամսի 9-ը: Մենք նաև գիտենք, որ եթե 2 օր էլ շարունակվեր, Լիսագորից դեպի Շուշի հայկական կողմը Շուշիի ազատագրման գործողություն էր սկսել: Ընդամենը 1-2 օր այս տխրահռչակ փաստաթուղթը եթե չստորագրվեր, Շուշին ազատագրվելու էր»,- ասաց ազատամարտիկը՝ ընդգծելով, որ այն, ինչ տեղի ունեցավ, քաղաքական նենգ դավադրությունների հետևանք էր:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր