Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 519.31, EUR 629.40, RUB 7.04, GBP 706.73
-3 °C, -6 °C ... -2 °C Վաղը`-5 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Երբ Նիկոլ Փաշինյանն ասում է` այլ լուծում չկար, չարաչար սխալվում է». Սեֆիլյան
16:10, 04.12.2020

«Ի՞նչ է նշանակում ամբողջ հյուսիսային շրջանից` Քաշաթաղից, Քարվաճառից, որն անառիկ մի բնակավայր է, առանց մի կրակոցի դուրս գալ: Այդտեղ մենք կարող էինք տասնամյակներ պաշտպանվել՝ հանգիստ, նույնիսկ առանց օդային պաշտպանության: Ինչ էր եղել՝ մի քանի տասնյակ, հազար տղամարդով մենք կարող էինք մնալ և՛ Ստեփանակերտում, և՛ Շուշիում, և՛ Քարվաճառում, և՛ Մարտակերտում: Բնությունը և ժողովրդի ոգեղենությունը մեզ այդ հնարավորությունը տալիս էր»,- այսօր լրագրողների հետ՝ «Պատերազմ, հետպատերազմյան ճգնաժամ և լուծումներ» թեմայով հանդիպման ընթացքում, տարակուսանք հայտնեց Ազգային ժողովրդավարական բևեռի անդամ Ժիրայր Սեֆիլյանը՝ ընդգծելով, որ «այս պատերազմը պարտվեցինք ոչ միայն Նիկոլ Փաշինյանի դավաճանության, այլ նաև 94 թվականից մինչ այսօր՝ քաղաքական խավի ստրկամիտ լինելու պատճառով»:

«Երբ Նիկոլ Փաշինյանն ասում է` այլ լուծում չկար, չարաչար սխալվում է. այլ լուծում կար»,- եզրափակեց իր խոսքը բանախոսը:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր