ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«6) Քաղաքական հայացքների նկարագիր». ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը թափուր աշխատանքի աղմկահարույց հայտարարություն է տարածել
16:25, 04.12.2020 | mamul.am
4524 | 1

Քիչ առաջ ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը Ֆեյսբուքի իր պաշտոնական էջում «Նախարարի տեղակալի թափուր պաշտոնն զբաղեցնելու վերաբերյալ հայտարարություն» է տեղադրել։
Աշխատատեղի համար դիմել ցանկացողներին ներկայացված է 8 կետից բաղկացած «մասնագիտական և անձնական հմտություններ»-ի պահանջներ։
Հատկանշական է, սակայն, որ 6-րդ կետում նախարարությունը պահանջում է, որպեսզի դիմումատուն ներկայացնի իր՝ «Քաղաքական հայացքների նկարագիրը»:

Այսպիսով, Էկոնոմիկայի նախարարությունը, փաստացի, արգելում է դիմում ներկայացնել այն քաղաքացիներին, ովքեր ունեն քաղաքական` ոչ իշխանական հայացքներ։ Ավելին, այս կերպ նախարարությունն իրականացնում է իր լիազորություններից դուրս տեղեկատվության հավաքագրում՝ քաղաքացիների քաղաքական հայացքների վերաբերյալ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր