ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Կառավարությունը ծանոթացել է Բերձորի բնակիչների բաց նամակին». նախարար
16:30, 04.12.2020 | mamul.am
3017 | 0

Աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Մեսրոպ Առաքելյանը տեղեկացնում է. «Հարգելի հայրենակիցներ, Կառավարությունը ծանոթացել է Բերձորի բնակիչների բաց նամակին՝ կապված աջակցության ծրագրում համայնքի բացակայության հետ։
Տեղեկացնում եմ, որ ինչպես Բերձոր համայնքի այնպես մնացած բոլոր համայնքների այն բնակիչների համար, ովքեր տեղահանվել են իրենց կացարաններից, նախատեսված է աջակցության առանձին ծրագիր, որը առաջիկա օրերին կներկայացվի հաստատման»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր