ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +13 °C ... +23 °C Վաղը`+27 °C
«ԼՀԿ-ի ու անձամբ իմ դեմ նոր արշավ է սկսվել». Էդմոն Մարուքյան
16:40, 04.12.2020 | mamul.am
5430 | 2

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի՛ հետևորդներ և համախոհներ, այսօրվանից մեկնարկել է մամուլի միջոցներով, հեռուստատեսությամբ և սոցցանցերով «Լուսավոր Հայաստան» կուսակցության և անձամբ իմ դեմ նոր արշավ։

Խնդրում եմ չտրվել մանիպուլյացիաների ու տարատեսակ կոնսպիրացիոն տեսությունների, չնյարդայնանալ դրանցից և հանգիստ ու զուսպ շարունակել մեր մոտեցումների ներկայացումն ու առաջմղումը:

Նախորդող 3 տարիների ընթացքում սա ո՛չ առաջին, ո՛չ էլ վերջին արշավն է։

Անցել ենք դրա միջով, մեկ անգամ էլ կանցնենք։

Ինչպես կանգնած մնացել ենք, այնպես էլ մնալու ենք»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր