ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Կարդում եմ հայտարարությունս ու խնդրում` չաղավաղել». Արա Այվազյան
17:20, 04.12.2020 | mamul.am
5684 | 0

Այսօր ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը լրագրողների ներկայությամբ հայտարարություն տարածեց՝ նախևառաջ նշելով. «Այս հայտարարությունը ես եմ գրել և կարդում եմ ու խնդրում, որ չաղավաղվի և ամբողջությամբ ներկայացվի: Այվազյանն իր հայտարարության մեջ շեշտեց, որ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը մեր ինքնիշխանության և պետականության հիմնասյուներից մեկն է: «Մենք բոլորս խոնարհվում ենք մեր ժողովրդի օրգանական անքակտելի մաս հանդիսացող մեր ազգային բանակի առջև»,- ասաց արտաքին գործերի նախարարը:

Նրա խոսքով՝ ներկայիս իրավիճակը պայմանավորված է նրանով, որ մենք դիմակայել ենք անհամաչափ ուժերի:

«Ինչպես մեր զինվորները, քույրերը և եղբայրներն Արցախում, այնպես էլ հայ դիվանագիտությունը եղել և շարունակում է մնալ հայրենիքի պաշտպանության առաջատար դիրքերում»,- նշեց նախարարը:

Այվազյանը համարում է, որ դիվանագիտությունը սիրում է լռություն: «Դիվանագիտությունը լուռ կկատարի իր աշխատանքները, իսկ աշխատանքների արդյունքները ավելի խոսուն կլինեն, քան որևէ մեկնաբանություն»,- ընթերցեց նա իր հայտարարության մեջ:

Նախարարը հավաստիացրեց, որ պատմությունն ունի օրինակներ, երբ դիվանագիտությունը երկրին դուրս է բերել ամենածանր վիճակներից, ուստի պետք է հավատալ և վստահել հայ դիվանագիտությանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր