ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
«Աղբի տեղը աղբամանն է». բողոքի ակցիա կառավարության դիմաց
17:35, 04.12.2020 | mamul.am
4522 | 3

Մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության դիմաց՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: «Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը հայտարարեց. «Այս շենքում նստած դավաճանը ստորագրեց, թշնամուն նվիրեց մեր հողերը: Էս դավաճանն իր ապաշնորհությամբ, իր տգիտությամբ հասցրեց նրան, որ ունեցանք 5000 զոհ, 10 000 վիրավոր, հիմա էլ ունենք գերիներ: Այս սրբապիղծը մինչ օրս չի կարողանում հետ վերադարձնել մեր գերիներին: Այս ստահակը չի համարձակվում նույնիսկ պատասխանելու Ալիևի ստորացումներին: Ո՞նց ես գնալու մեր երկիրը ներկայացնելու, Արցախի կարգավիճակի շուրջ հետագա բանակցություններ վարելու»,- դիմելով վարչապետին ասաց նա:

Ակցիայի ավարտին, մասնակիցները վարչապետի՝ «դավաճան» մակագրությամբ նկարը նետեցին աղբամանը:

«Աղբի տեղը աղբամանն է». բողոքի ակցիա կառավարության դիմաց
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր