ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
«Խորապես հիասթափեցնող էր ՀՀ ԱԳ նախարարի հետ այսօրվա փակ հանդիպումը». Արման Բաբաջանյան
19:15, 04.12.2020 | mamul.am
4989 | 0

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Խորապես հիասթափեցնող էր ՀՀ ԱԳ նորանշանակ նախարարի հետ այսօրվա փակ հանդիպումը։ Արա Այվազյանի պարզունակ ներածական-վերլուծական խոսքը արտաքին քաղաքական կարևորագույն իրողությունների, պատերազմի անխուսափելիության, արտաքին քաղաքական օրակարգի բացակայության, հարևանների և նրանց ռեգիոնալ դերակատարության խիստ մակերեսային պատկերացումների, հայ-թուրքական հարաբերությունների, Եվրոմիության և ԱՄՆ-ի անելիքների և մի շարք կարևորագույն հարցերի վերաբերյալ նախարարի մտապատկերը, պատգամավորների կողմից ուղղված հարցերի պատասխանները լրջագույն մտորումների տեղիք են տալիս։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը կարողությունների լրջագույն պակաս ունի։ Դա անհապաղ պետք է լրացնել։ Ոչ մի դեպքում չի կարելի թույլ տալ, որ Հայաստանի արտաքին քաղաքական միտքը այսքան կռնատ և ստեղծարարությունից զուրկ մնա։
Արա Այվազյանի իրավանախորդները իրենց հանցավոր անգործությամբ և նույնքան հանցավոր գործունեությամբ թեև կարողացել են հետաձգել պատերազմը, բայց դրանով հանդերձ ամեն օր սնել են հենց այս պարտությունը։ 44-օրյա պատերազմը, մեր տարածքային և մարդկային կորուստները Վարդան Օսկանյանի, Էդուարդ Նալբանդյանի և Զոհրաբ Մնացականյանի խղճին են։ Նրանց քաղաքական ղեկավարները՝ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը հավասարապես պատասխանատու են այս մեծ արհավիրքի և մեր պետությունը այս մեծ տապալումին հասցնելու համար։
Պատերազմը բացահայտեց մեր դիվանագիտական մտքի տոտալ սնանկությունը։ Այսպես շարունակել չի կարելի»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր