ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Ընդունել եմ ՌԴ ԶՈՒ ինժեներական զորքերի պետի գլխավորած պատվիրակությանը». ԱՀ նախագահ
20:05, 04.12.2020 | mamul.am
3149 | 0

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է. «Այսօր ընդունել եմ աշխատանքային այցով Արցախ ժամանած Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ինժեներական զորքերի պետ, գեներալ-լեյտենանտ Յուրի Ստավիցկու գլխավորած պատվիրակությանը:
ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի և պետական բարձրաստիճան այլ պաշտոնյաների մասնակցությամբ Արցախի անվտանգային խնդիրներին վերաբերող հարցերի լայն օրակարգ ենք քննարկել»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր