ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
«Մեկ տարի ժամանակ է պետք՝ հանգիստ վիճակում ընտրություն անելու համար». Ռոբերտ Քոչարյան
20:15, 04.12.2020 | mamul.am
8447 | 0

«5-րդ ալիք» հեռուստաընկերությունը հրապարակել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ այսօր սպասվելիք հարցազրույցի անոնսը։

Քոչարյանի կարծիքով՝ երկրում ստեղծված այս վիճակում արագ արտահերթ ընտրություններ անելը սխալ է. «Մենք տեսանք՝ էյֆորիայի տակ ընտրությունների արդյունքում ինչ ունեցանք և այդ փորձը գոնե ունենալով պետք է հասկանանք, որ ժամանակ է պետք ավելի հանգիստ վիճակում ընտրություններ կազմակերպելու համար։ Որ այս իշխանությունն այլևս լեգիտիմ չէ, որ այս խորհրդարանն այլևս չի արտացոլում ժողովրդի կարծիքը, ևս ակնհայտ է»,- ասել է նա։

Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ գոնե մեկ տարի ժամանակ է պետք՝ հանգիստ վիճակում, ռացիոնալ դաշտում ընտրություն կազմակերպելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում:

«Մեկ տարի ժամանակ է պետք՝ հանգիստ վիճակում ընտրություն անելու համար». Ռոբերտ Քոչարյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր