ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Խիղճ չունի». Պուտինը մանրամասնել է՝ ինչու չի կարող արհեստական ինտելեկտը դառնալ երկրի ղեկավար
21:20, 04.12.2020 | mamul.am
8194 | 0

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ պետական կառավարման մեջ արհեստական ինտելեկտի դերը կաճի, սակայն մեքենան պետության առաջնորդ, այնուամենայնիվ, չի կարող դառնալ:
Ուրբաթ օրը նախագահը մասնակցել է արհեստական ինտելեկտի մասին բանավեճին։ Միջոցառման ընթացքում «Աֆինա» վիրտուալ օգնականը Պուտինին հարցրել է, թե արդյոք արհեստական ինտելեկտը կարող է նախագահ դառնալ:
«Հուսով եմ՝ ոչ։ Համենայնդեպս, առայժմ»,- պատասխանել է երկրի ղեկավարը։
Նա պարզաբանել է, որ արհեստական ինտելեկտը չունի սիրտ, հոգի, կարեկցանք և խիղճ։ «Այս բոլոր բաղադրիչները չափազանց կարևոր են այն մարդկանց համար, ում քաղաքացիները հատուկ լիազորություններ են տալիս երկրի բարօրությանն ուղղված որոշումներ կայացնելու և իրականացնելու համար»,- ասել է նախագահը:
Նրա կարծիքով՝ երբեմն նախագահներն ստիպված են լինում առաջին հայացքից ոչ այնքան ռացիոնալ որոշումներ կայացնել։ «Դրանք պետք է ընդունել՝ ելնելով երկրի քաղաքացիների պատմությունից, մշակույթից, ընթացիկ պրակտիկայից, ձգտումներից ու ակնկալիքներից։ Այդ որոշումները սոցիալական ոլորտի համար երբեմն անտրամաբանական են թվում՝ կենսաթոշակային ապահովման, առողջապահության ոլորտում, մարդու կենսագործունեության այլ ոլորտներում»,- նշել Է Պուտինը։
«Նախագահ-մարդու համար դրանք հիմնավորված են, քանի որ նա որոշում է կայացնում ոչ թե մեքենաների, այլ մարդկանց շահերից ելնելով»,- ընդգծել է նա:
Դրա հետ մեկտեղ Պուտինը կարծում է, որ արհեստական ինտելեկտը կարող է լավ օգնական և ուսուցիչ լինել ցանկացած մարդու, այդ թվում՝ պետության ղեկավարի համար:
«Արհեստական ինտելեկտի դերն ու նշանակությունը պետական կառավարման մեջ, անշուշտ, կաճի»,- ասել Է Պուտինը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր