ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
«Նիկոլ Փաշինյանն ինքը պետք է նախաձեռնի արտահերթ ընտրություններ». Արամ Սարգսյան
21:55, 04.12.2020 | mamul.am
4943 | 2

«Մենք գտնում ենք, որ վարչապետն ինքը, Սահմանադրության տառին, կետին հետևելով, պիտի նախաձեռնի գործընթացներ Ազգային ժողովի և նախագահի ինստիտուտի կիրառմամբ արտահերթ խորհրդարանական ընտրությունների, որի ժամկետը հիմա արդեն պիտի հայտարարի, որ այս ժամկետին տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ»,- «Ազատություն» ռ/կ-ի եթերում ասել է «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը:

Նրա խոսքով՝ ինչքան այդ ընտրությունների ժամկետը երկարաձգվի, այնքան դա ի վնաս Փաշինյանի է լինելու. «Ունենք բացառիկ ծանր տնտեսական խնդիրներ, և խնդիրները շատ ծանր էին արդեն համավարակի՝ կորոնավիրուսի ժամանակ, սրան ավելացան պատերազմի խնդիրները, զոհվածների խնդիրները, հաշմանդամություն ստացածների, 50-60 հազար անտուն մնացած մարդկանց խնդիրները, սրան ավելացավ բարոյահոգեբանական իրավիճակը, սրան ավելացան այն խնդիրները, որոնք պատերազմից հետո քաղաքական առումով պետք է լուծվեն: Այս առումով ողջ հայության, յուրաքանչյուրս ներուժը, պոտենցիալը ամբողջությամբ դնելու պարագայում միևնույն է շատ բարդ է լինելու, որ մենք կարողանանք դա հաղթահարել: Դրա համար այս բողոքի ալիքը, դժգոհությունն իշխանությունից, անկախ նրանից՝ վարչապետը Նիկոլ Փաշինյանն է, թե ով է, այդ ալիքն անընդհատ ավելանալու է, օր օրի ավելանալու է»,- ասել է քաղաքական գործիչը:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Նիկոլ Փաշինյանն ինքը պետք է նախաձեռնի արտահերթ ընտրություններ». Արամ Սարգսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր