ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Արայիկ Հարությունյանը Բակո Սահակյանին ասել է՝ եթե հանդիպեմ Քոչարյանին, ինձ կուտեն». Ռ. Քոչարյան
23:15, 04.12.2020 | mamul.am
6707 | 1

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր «5-րդ ալիք»-ի եթերում հայտնել է, որ պատերազմի 3-րդ օրը, երբ արդեն Արցախում էր, հանդիպել է Բակո Սահակյանի հետ: Վերջինը առաջարկել է հանդիպում կազմակերպել ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հետ:

«Ես Արայիկ Հարությունյանի նկատմամբ առանձնապես համակրանք չեմ ունեցել երբեք, բայց, այնուամենայնիվ, հանգամանքներից ելնելով՝ համարեցի, որ, այո՛, պետք է կիսվել գործող նախագահի հետ և՛ մտահոգություններով, և՛ որոշ առաջարկներով: Բակո Սահակյանը գնաց՝ այդ հանդիպումը կազմակերպելու, և երբ հետ եկավ, դեմքին տարակուսանք էր. ասաց՝ Արայիկ Հարությունյանն ասում է՝ վա՜յ, չեմ կարա սա անեմ, եթե ես հանդիպեմ, ինձ կուտեն և այդ հանդիպումը վատ կանդրադառնա Ղարաբաղի վրա»,- պատմեց Քոչարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Արայիկ Հարությունյանը Բակո Սահակյանին ասել է՝ եթե հանդիպեմ Քոչարյանին, ինձ կուտեն». Ռ. Քոչարյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր