ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Քոչարյանը հարցազրույց է տվել. ի՞նչ պետք է աներ ազգակործան պատուհասն էս պահին». Արտակ Հարությունյան
01:05, 05.12.2020 | mamul.am
6480 | 2

Ակտիվիստ Արտակ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քոչարյանը հարցազրույց է տվել։ Բնականաբար 5-րդ ալիքին։ Չգիտեմ, կնայեմ, թե չէ, բայց անոնսից պարզ է, որ հաստատել է էն, ինչ շատերս էսքան օր ասում ենք. իրանց նպատակը այս պահին իշխանությանը տիրանալն է, հավանաբար որևէ հեղաշրջման տարբերակով, որպեսզի մեկ տարվա ընթացքում կարողանան ստեղծել ընտրությունները նորից կեղծելու մեխանիզմ։ Սա է, ուրիշ բան չկա։ Իհարկե, այլ բառերով է ասվում, թե բա «մենք տեսանք էյֆորիայի տակ ընտրությունների արդյունքում ինչ ունեցանք և այդ փորձը արդեն ունենալով՝ պետք է հասկանանք, որ ժամանակն է ավելի հանգիստ վիճակում ընտրությունները կազմակերպել»։ Չկա տենց բան, ուղղակի գիտեք, որ արդար ընտրությունների դեպքում շանս չունեք։
Ի՞նչ պետք է աներ ազգակործան պատուհասն էս պահին։ Հոգեկան տվայտանքների մեջ ընկնելու փոխարեն պետք է հրապարակեր արտահերթ ընտրությունների հստակ ժամանակացույց, գնար ազատ, արդար, թափանցիկ ընտրություն կազմակերպելու։ Բայց մեր էս փառասեր ու գեղցի (չշփոթել գյուղացու հետ), ինքնասիրահարված ու տգետ վարչապետը չի կարողանում հասկանա, որ քաղաքականության մեջ լիքը բաներ վաղուց դասակարգված են, ու եթե նոր բան ես ուզում հորինել, մեծ հավանականությամբ փորձանքի ես բերելու, ոնց բերիր Արցախի հարցում։ Ուղղակի դրա գինը մենք ենք վճարում՝ Հայաստանը, Արցախը, ժողովուրդը։
Նիկոլը չի հասկանում, որ ամեն պահի կորցնելով պրոցեսների նկատմամբ վերահսկողությունը, մեզ է էնիքի մեջ գցում։ Աննախադեպ էնիքի մեջ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր