ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
Ռոբերտ Քոչարյանը՝ Մոսկվա չմեկնելու մասին
23:55, 04.12.2020 | mamul.am
7569 | 0

ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանը «5-րդ ալիք» հեռուստաընկերության եթերում պարզաբանել է, թե ինչու չի մեկնել Մոսկվա՝ Արցախի հարցով ՌԴ նախագահի հետ բանակցելու համար:

«Բայց ի՞նչ կա հետաքրքիր, ուղղակի կորոնավիրուսի թեստը դրական էր, ես կասկածներ ունեմ՝ ինչու էր այդ թեստը դրական: Բայց քանի որ փաստեր չունեմ, չեմ կարող ասել»,- նշեց Քոչարյանը:

Հարցին, թե կորոնավիրուսի ախտանիշներ չունե՞ր, Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց. «Որևէ սիմպտոմ չեմ ունեցել: Ենթադրվում էր, որ կարող է երկուշաբթի կամ երեքշաբթի օրը ես մեկնեի, երկու թե երեք օր առաջ թեստ հանձնեցի և անսպասելիորեն դրական էր արդյունքը, և պարզ էր, որ ուղղակի չեմ կարող մեկնել»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր